Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի մասնակիցների անունները

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի մասնակիցների անունները
05.05.2015 | 11:05

Արդեն հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական II մրցույթի մասնակիցների անունները: Ստացված հայտերը մայիսի 4-ին քննարկվեցին մրցույթը կազմակերպող հանձնաժողովի կողմից: Թվով 19 մասնակից կպայքարեն երկու ենթախմբերում՝ հաղթողի կոչման համար: 8-13 տարեկան պատանիներից մրցութային փուլ են անցել Մարինե Մարտիկի Մկրտչյանը, Մարիամ Սամվելի Զարգարյանը, Ալլա Արտյոմի Համբարձումյանը, Արինա Արմենի Իսահակյանը,Տիգրան Վարուժանի Մարդանյանը, Վան Վահեի Բերբերյանը,Անդրեյ Սերգեյի Կուրբետը, Գրիգոր Յուրայի Բալասանյանը: Եվս 11 պատանիներ կպայքարեն ավագ խմբում լավագույնի տիտղոսին արժանանալու համար. Նարեկ Բարեղամի Խաչատրյանը,Արման Մնացականի Մնացականյանը, Արմեն Լևոնի Մարտիրոսյանը, Վիկտորիյա Վահանի Դարբինյանը, Անահիտ Հակոբի Մնացականյանը, Արամ Աշոտի Շեկիկյանը, Արշակ Ռուդիկի Մուրադյանը, Ջեմմա Սեդրակի Մինասյանը, Անահիտ Գրիգորի Գրիգորյանը, Լեո Գեղամի Բաղդասարյանը և Նարեկ Գևորգի Անդրեասյանը:

Հատկանշական է, որ հանձաժողովը ինչպես անցյալ տարի, այս տարի ևս որոշում է կայացրել մրցութային երկու օրերն անել միևնույն օրը՝ մայիսի 8-ին, ժամը 15:00՝ Կոմպոզիտորների Միության դահլիճում, իսկ մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը կկայանա նախատեսվածի համաձայն՝ մայիսի 12-ին: Այդ օրը մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք կմատուցեն Էդվարդ Միրզոյանի հիշատակին, այնուհետև վերադառնալով Կոմպոզիտորների Միություն, կստանան պատվոգրեր և խրախուսական նվերներ: Առաջին երեք մրցանակակիրները երկու ենթախմբերում կստանան նաև մեդալներ և նվերներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:
Այս մրցույթը նպատակ ունի քաջալերել ու տալ հնարավորություն պատանիներին՝ դրսևորվելու և ներկայացնելու իրենց ստեղծագործությունները:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և հույս հայտնում, որ այս տարի ևս Միրզոյանական տոնը հագեցած կլինի գեղեցիկ ու տպավորիչ երաժշտությամբ:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ